Օրերս հայտնի բրիտանացի դերասանուհի Հելեն Միրեյը, որը «Օսկար» մրցանակ է ստացել Ելիզաբեթ 2-րդ թագուհու դերը մարմնավորելու համար, համարվել է արևմտյան շոու բիզնեսի՝ մարմնի ամենագեղեցիկ կազմվածք ունեցող ներկայացուցիչը: Այս հետազոտությունն իրականացվել է LA Fitnes մարզական սրահների պատվերով, մասնակցել է 2 հազար մարդ: Նրանց մեծ մասը տվել է Հելեն Միրեյի անունը: Երկրորդ և երրորդ տեղերում են դերասանուհի Էլ Մաքֆերսոնը և մոդել Քելլի Բրուքսը: Ընդ որում, Մաքֆերսոնը 48 տարեկան է, իսկ Քելլի Բրուքսը՝ 31: Եվ որքան էլ զարմանալի է՝ Միրեյն այս տարի նշել է 66-ամյակը:
Հարցվածներին խնդրել են նաև ասել, թե ով է, իրենց կարծիքով, ամենագեղեցիկ կազմվածք ունեցող տղամարդը: Ըստ այդ հարցման՝ առաջինը Դևիդ Բեքհեմն է, որին հաջորդել են Դենիել Քրեյգը և Ջոնի Դեպը:










































