Եղիշե Մելիքյանը կշարունակի համագործակցությունը Երևանի «Ալաշկերտ»-ի հետ:
Սյս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ: 41-ամյա մասնագետի գլխավորությամբ մեր թիմն առաջնության աշնանային հատվածից հետո 18 միավորով առաջատարների թվում է:
Մելիքյանը ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր ընթացիկ տարվա հունիսի 28-ին: Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Մելիքյանը հանդես է եկել հայկական մի շարք ակումբներում` դառնալով Հայաստանի չեմպիոն, գավաթակիր և մեդալակիր, հաջողությամբ ներկայացրել է Ուկրաինայի «Մետալուրգ» (Դոնեցկ), «Ստալ», «Զարյա», «Կրիմտեպլիցա» և «Հովերլա» թիմերը: Դոնեցկը ներկայացնող ակումբի կազմում դարձել է Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում ձախ եզրայինի դիրքում հանդես եկած Եղիշե Մելիքյանը անցկացրել է 30 հանդիպում:
2015-ին մարզչական կարիերան սկսած Եղիշե Մելիքյանը 5 տարի աշխատել է ուկրաինական ակումբներում:
«Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչն աշխատել է Դոնեցկի «Մետալուրգի» Մ-19 և Մ-21 թիմերում, գլխավորել է «Ստալի» Մ-19 և Մ-21 թիմերը: 2017-ին Մելիքյանը գլխավորել է «Ստալի» գլխավոր թիմը:







































