Հունաստան արտերկրից ժամանողների համար պարտադիր կարանտինի տևողությունը դեկտեմբերի 18-ից կրճատվել է. տաս օրից դարձել է երեք օր, ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ ասել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը:
Արտասահմանից Հունաստան ժամանողների համար տասնօրյա պարտադիր կանխարգելիչ կարանտինի ներդրման մասին հայտարարվել էր դեկտեմբերի 7-ին:
Միևնույն ժամանակ, երկրում պահպանվում է ընդհանուր կարանտինային ռեժիմը՝ աննշան մեղմացումներով:
Դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ծննդյան օրը և հունվարի 6-ին՝ Աստվածահայտնությանը, ավանդաբար հազարավոր զբոսաշրջիկներ էին ժամանում Հունաստան:







































