Բրազիլիայում կործանվել է երկրի ռազմաօդային ուժերին պատկանող Cessna Caravan С-98 ինքնաթիռը: Նախնական տեղեկություններով՝ օդանավում եղել է 8 մարդ. բոլորը զոհվել են: Այս մասին ITAR-TASS գործակալությանն ասել են Բրազիլիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունում:
Վթարը տեղի է ունեցել Սանտա Կատարինա հարավային նահանգում՝ լեռնային շրջանում: Ականատեսների վկայություններով՝ մեկ շարժիչ ունեցող ինքնաթիռը հանկարծ կորցրել է բարձրությունը և բախվել գետնին:
Վթարի պատճառները պարզվում են:









































