«Անգամ քաղաքական ուժ շրջանակներում այդ քնարկումներն ընթանում են, արտահերթ ընտրությունների տրամաբանությունը, բայց ըստ իս, սա ամենահարմար պահը չէ դա իրագործելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Վարդանյանը։ Նա նշեց, որ իրենք չեն բացառում, որ ինչ-որ մի փուլում կլինեն արտահերթ ընտրություններ։
Պատգամավորը նշեց, որ շատ բարեփոխումներ առավել քան ուշացած են, և պետք էր ավելի ավելի կոշտ և արագ մեթոդներով գործել։







































