«Հայաստանը պետք է իր շահերով առաջնորդվի, և եթե իր շահերից բխում է, որ պետք է ինչ-որ պլատֆորմի մասնակցի, ուրեմն պետք է մասնակցի»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հարցին:
Հարցին՝ այս իրավիճակում դա իրատեսակա՞ն է, Թունյանն ասաց. «Ժամանակը կգա, եթե դրա անհրաժեշտությունը լինի, կքննարկենք ու կարծիք կարտահայտենք»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































