Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ շարունակում է քննարկվել Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Ես միշտ կողմ եմ եղել Կուսակցությունների օրենքում խստացումներին»,- հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Խոսելով կուսակցությունների կողմից մարդկանց սոցիալական խնդիրները լուծելու մասին, պատգամավորը նկատեց, որ մարդիկ պետք է սոցիալապես այնքան ապահովված լինեն, որ իրենք ֆինանսավորեն իրենց նախընտրելի կուսակցություններին:
«Մարդիկ ասում են՝ բա ունե՞ք 1-2 միլիոն, որ ընտրություններին մասնակցեք. չեն ասում՝ ունե՞ք գաղափար, ունե՞ք թիմ»,- նշեց Ուրիխանյանը և հավելեց, որ կուսակցությունները պետք է բարձված չլինեն սեփական ձայները գողանալու դեմ գործողություններով:
Մանրամասն՝ տեսանյութում:









































