Պատերազմը ցույց տվեց, թե որքան բացեր ու բացթողումներ ենք ունեցել դիվանագիտական աշխատանքներում, տարբեր երկրների հետ հարաբերություններում և դրա անմիջական ազդեցությունը զգացինք պատերազմի օրերին։ Եվ հիմա մենք իսկապես լրջագույն աշխատանք ունենք անելու դիվանագիտական ճակատում, մասնավորապես՝ կառուցելու մեր հետպատերազմյան արտաքին քաղաքական կոնցեպտը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվականը» զրուցել է քաղաքական մեկնաբան Դավիթ Ստեփանյանի հետ։









































