Monday, 06 07 2026
Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը

Իշխանությունը գիտակցում է, որ արտահերթ ընտրություններ են լինելու. ինչ օրենք են փոխելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովն այսօր մեկնարկելիք նստաշրջանում քննարկելու է «Կուսակցությունների մասին» օրենքում «Իմ քայլը» խմբակցության առաջարկած փոփոխությունների նախագիծը: Նկատենք՝ այն հրապարակվել էր դեռ սեպտեմբերին, սակայն քննարկումները պատերազմի պատճառով հետաձգվել էին։ Նախագծով առաջարկվում են մի քանի առանցքային փոփոխություններ, այդ թվում՝ կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմի փոփոխությունը։ Այս գործընթացից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, սակայն մինչ դրանք ներկայացնելը խոսենք էական փոփոխությունների մասին:

Այսպես, նախագծով առաջարկվում է բիզնեսին արգելել ֆինանսավորել կուսակցություններին, անհատական նվիրատվությունների թույլատրելի սահմանաչափը նվազեցնել՝ 10 միլիոնի փոխարեն դարձնելով 2.5 միլիոն, վերանայել նաև կուսակցությունների հանրային կամ պետական ֆինանսավորման կարգը։

Եթե օրենքի գործող տարբերակով հանրային միջոցներից ֆինանսավորվում են խորհրդարան անցած կուսակցություններն ըստ իրենց ստացած մանդատների քանակի և 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները, ապա առաջարկվող նախագծով կֆինանսավորվեն ընտրություններում 2 տոկոսի շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունները, ընդ որում, մեծամասնություն ստացած ուժը չի ստանա ֆինանսական առավելություն։

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, անմիջապես այս նախագիծը քննարկելուց և ընդունելուց հետո իշխանությունները նպատակ ունեն փոփոխություններ կատարել նաև Ընտրական օրենսգրքում:

Բանն այն է, որ նաև իշխանությունն է, այսպես ասած, գիտակցում, որ առաջիկա շրջանում արտահերթ ընտրություններ ամեն դեպքում լինելու են, և հենց այդ պատճառով էլ վերջիններս ցանկանում են արտահերթ ընտրություններն անցկացնել նոր օրենսգրքով և փոփոխություններով, որոնք կարող են օգտակար լինել նաև իրենց համար: Հենց այս նպատակով էլ իշխանություններն արագացնում են գործընթացները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում