«Ժամանակավոր կառավարության կազմը անշուշտ կարևոր է, սակայն շատ ավելի կարևոր է ժամանակավոր կառավարության բովանդակությունը, ծրագիրը»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նշեց, որ այս նեղ օրերին, գիտակցելով պահի լրջությունը, պետք է կարողանալ անցյալի բոլոր տարաձայնությունները և ներքաղաքական հակամարտությունները սառեցնել և լուծումը գտնել:
«Գոյություն ունի մի թուղթ, որը ժողովրդից գաղտնի ապօրինաբար ստորագրել է Նիկոլ Փաշինյանը: Ժամանակավոր կառավարությունը պետք է ասի, որ այդ թուղթը ընդամենը զինադադարի և հումանիտար հրադադարի տրամաբանության շրջանակներից դուրս չի գալիս, մնացյալ կետերը մեզ համար որևէ նշանակություն չունեն»,- նշեց Սեֆիլյանը և թվարկեց մյուս առաջնահերթությունները:
Մանրամասն՝ տեսանյութում:








































