«Իմ քայլը» հանրության ու քաղաքական ուժերի հետ երկխոսելու շանսը կորցրեց: Այս մասին «Առաջին լրատվական»-ի տաղավարում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, հավելելով՝ 16 կուսակցությունների վարչապետի թեկնածուն փոփոխում է քաղաքական լանդշաֆտը:
Նրա խոսքով՝ Վազգեն Մանուկյանը հասարակության մոտ հակասական թեկնածու է: 17 կուսակցությունների վարչապետի իրական թեկնածուն ստվերում է մնում․ «Վազգեն Մանուկյանի թեկնածությունը շատ լավ հաշվարկված քայլ է:
Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Մոսկվան ուղերձ հղեց՝ այսօրվա իշխանությունը մեզ ձեռնտու է, թող շարունակեն: