Թուրքիայի ամենամեծ Ստամբուլ քաղաքի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն պետք է ահաբեկչության թիրախ դառնար, գրում են տեղական լրատվամիջոցները: Նրանց տվյալներով, մահափորձը նախապատրաստում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Խստացվել է քաղաքապետի, ինչպես նաև կառավարական մի շարք հաստատությունների պաշտպանությունը, իսկ ահաբեկչություն նախապատրաստող անձինք բերման են ենթարկվել:









































