Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Հայ համայնքը պահանջում է դեսպան նշանակել Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության (ՄԹ) հայկական համայնքը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահին, վարչապետին եւ ԱԳ նախարարին՝ խնդրելով դեսպան նշանակել այդ երկրում։

«2019 թվականի հուլիսին ՄԹ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան՝ երջանկահիշատակ Արման Կիրակոսյանի մահվանից հետո ՄԹ-ում չի նշանակվել ՀՀ դեսպան։ Առանց այն էլ սակավաթիվ աշխատակազմ ունեցող դեսպանատան համար սա լուրջ հարված է ներուժի և ՄԹ-ում ներկայացուցչական կշռի իմաստով: Սա բնականաբար անդրադառնում է ՄԹ-ում ՀՀ շահերի պաշտպանության, ինչպես նաև ՄԹ-ում հայկական համայնքի և ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացման արդյունավետության վրա։

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սույն թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած հանցավոր պատերազմի առաջին իսկ օրվանից հայկական համայնքը փորձել է ինքնակազմակերպվել և ուժերի ներածի չափով թե՛ ֆինանսական և թե՛ քաղաքական աջակցություն ցուցաբերել Մայր Հայրենիքին։ Այդ աշխատանքները սակայն, մեր խորին համոզմամբ, շատ ավելի արդյունավետ կլինեին, եթե համապատասխան ներուժով զինված և դիվանագիտական բարձր մակարդակով ներկայացված դեսպանատունը նախ ակտիվորեն աշխատեր ՄԹ-ան քաղաքական շրջանակների և հասարակության հետ, և երկրորդ՝ խաղար համակարգող դեր համայնքի ջանքերը մոբիլիզացնելու և ուղղորդելու գործում։

Այժմ, երբ Արցախի գոյամարտը մտնում է լարված դիվանագիտական, իրավական և քաղաքական փուլ, լիարժեք աշխատող, դիվանագիտական լավագույն կադրերով զինված դեսպանատան առկայությունը ՄԹ-ում դառնում է օրհասական խնդիր, որն ունի շուտափույթ լուծման կարիք։ Սա էլ ավելի է կարևվորվում, հաշվի առնելով Ադրբեջանի լավագույնս ներկայացված լինելը և շատ ակտիվ աշխատանքը ՄԹ-ում՝ ի պաշտպանություն Արցախի հարցում իրենց շահերի։ Մենք պարտավոր ենք ունենալ համապատասխան կարողություններ թշնամու այդ ջանքերը հակադարձելու համար։

Մենք չենք կարծում, որ դիվանագիտության մեջ կարող ենք մեզ թույլ տալ քաղաքական ֆատալիզմ և ձեռք քաշել պայքարի առավել ծանր ու դժվար ճակատներից։ Հակառակը, ամենաբարդ ճակատը պետք է ամենալավը զինված և պաշտպանված լինի։ ՄԹ-ի շահերը և քաղաքական հետաքրքրությունները չեն սկսվում և ավարտվում նավթա-գազային արդյունաբերությունում նրա ունեցած շահերով։ ՄԹ-ն շատ ավելի բարդ քաղաքական կառույց է և մենք վստահ ենք, որ ճիշտ, գրագետ և պրոֆեսիոնալ աշխատանքի դեպքում Հայաստանի շահերը կարող են համարժեքորեն ներկայացված և պաշտպանված լինել ՄԹ-ում, այդ թվում նաև այստեղի համայնքի ավելի համակարգված և նպատակային աշխատանքի շնորհիվ։

Այսպիսով՝ խնդրում ենք Ձեզ շուտափույթ զբաղվել ՄԹ-ում Հայաստանի դեսպանի նշանակման գործով, ընտրել հայկական դիվանագիտական կորպուսի ամենափորձառու, ամենակարող և ամենաներկայացուցչական անդամներից մեկին՝ հաշվի առնելով ՄԹ-ում մեր շահերը ներկայացնելու հետ կապված թե՛ դժվարությունները և թե՛ կարևորությունը։

Մնում ենք Ձեր տրամադրության տակ՝ Ձեր ցանկացած հարցադրման պատասխանելու կամ Ձեզ այս գործում հնարավորինս աջակից լինելու պատրաստակամությամբ»,- ասվում է նամակում, որը ստորագրել են Միացյալ Թագավորության հայ համայնքի 80 ներկայացուցիչներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում