Wednesday, 22 07 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
17:30
ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը
17:10
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Ունենք պետականության ճգնաժամ․ ՀՀ կողմից Արցախի ճանաչումը կարող է խնդիրներ առաջացնել

Առկա է պետականության ճգնաժամ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը:

«Պետականության ճգնաժամն ունի տարբեր բաղադրիչներ, ակներև է քաղաքական ճգնաժամ. պատերազմը և պատերազմի արդյունքները բերել են քաղաքական համակարգում ճգնաժամի, վստահության և լեգիտիմության անկման: Առկա է նաև սոցիալ-հոգեբանական ճգնաժամ, որը բնորոշ է հետպատերազմյան հասարակություններին: Հասարակությունը հոգեբանական ընկճվածության, սթրեսի փուլում է»- նկատեց Անտինյանը:

Կառավարման փորձագետի դիտարկմամբ՝ առկա է նաև քաղաքական մտքի ճգնաժամ. «Այս իրավիճակում անհրաժեշտ են հրատապ լուծումներ, և պետք է աշխատի քաղաքական միտքը: Մեր պետությունն իր մեջ ուժ պետք է գտնի, և, որպես միասնական ինստիտուտ, պետք է կարողանա ոտքի կանգնել: Եթե չլինի դա, կարող է այս ամենն ավարտվել պետականության կորուստով»:

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» ԺՊԴԿ անդամ Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ մեր երկիրն այլևս գործոն չէ, մեր փոխարեն որոշումներ են կայացնում: «Ինչպես որ տեղի է ունենում այն դեպքում, երբ որևէ փոքր պետություն իր լոկալ առճակատման գործընթացում պարտություն է կրում և օգնություն է խնդրում այլ դերակատարից: Այլ դերակատարը մեր դեպքում Ռուսաստանն է, որն իր շահերը բավական լավ իրացրեց այս պատերազմի արդյունքում, և մեր տարածաշրջանում արդեն ունի ոչ թե մեկ, այլ երկու ռազմական ներկայություն, մեկը Հայաստանում էր, մեկն էլ արդեն փաստացի արցախաադրբեջանական հատման գծում է: Ներկա պահին մենք չենք կարող գործոն հանդիսանալ: Կարելի է մեկ բան անել՝ տարիների ընթացքում վերականգնվել»,- նշեց Ղևոնդյանը:

ՍԵրոբ Անտինյանի խոսքով՝ պետությունը պետք է կարողանա ներկայանալ իբրև կայուն սուբյեկտ և կանգնի հասարակության կողքին. «Հասարակությունը պետք է զգա պետության ներկայությունը: Նույնիսկ պատերազմում պարտված պետությունը պետք է հանդես գա որպես հասարակությանը կոնսոլիդացնող սուբյեկտ, ցույց տա իր ներկայությունը»:

Կառավարման փորձագետի կարծիքով՝ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը ժամանակավրեպ է և կարող է խնդիրեր առաջացնել. «Պատեհ կլիներ Արցախը ճանաչել պատերազմի հենց առաջին օրը, որովհետև պատերազմ սկսելով՝ Ադրբեջանը և Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի դելեգիտիմիզացիայի քայլը արդեն արել էին: Հիմա Արցախի ճանաչումը կռվից հետո բռունցքները թափահարելու նման մի բան է: Համենայնդեպս դիվանագիտական հետևողական աշխատանք պետք է իրականացնել հատկապես համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ»:

Ռոբերտ Ղևոնդյանը հակադարձեց՝ ընդգծելով, որ Արցախի ճանաչումը հիմա ժամանակավրեպ չէ, քանի որ Արցախի սահմանները որոշվում են այսօր: «Այս պահին Ֆրանսիայում բարձրացվել է Արցախի ճանաչման հարցը: Պետք է խոսել Արցախի ղեկավարության և հասարակության հետ, տեսնել՝ ինչ են ցանկանում, նրանք կարող են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից և ցանկանալ, որ Արցախը դառնա ՌԴ մարզ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում