Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Ինչ և ո՞ւմ է ակնարկում Լևոն Տեր-Պետրոսյանը

«Եթե ՀՀ առաջին նախագահը խոսի, իր սովորության համաձայն, չի կարող չբացահայտել հայ ժողովրդին պատճառված աղետի վերաբերյալ ողջ ճշմարտությունը: Իսկ հիմա ամենևին դրա պահը չէ: Պահի հրամայականը Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի կայունացումն է, որի համար պատասխանատու են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը», ուրբաթ հայտարարել է Հայաստանի առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը՝ հայտնելով, թե այս օրերին շատերն են դիմում առաջին նախագահին հարցազրույցի համար և ներկայացնելով մերժման պատճառը: Առաջին նախագահի անունից հղված ազդակը արժանի է ուշադրության՝ Հայաստանում նոյեմբերի 9-ի ցավալի և ծանր առիթով և դրանից հետո ստեղծված ներքաղաքական ոչ պակաս ծանր իրավիճակում: Քաղաքական մի շարք ուժեր պահանջում են Հայաստանի վարչապետի հրաժարականը, դնելով անցումային ազգային համաձայնության կառավարության ձևավորման և արտահերթ ընտրության ճանապարհային քարտեզ: Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ իր օրակարգում ոչ թե հրաժարականի, այլ երկրի կայունության ապահովման հարց է: Նա ներկայացրել է կառավարության կադրային փոփոխությունների և առաջնահերթ սոցիալ-տնտեսական ու քաղաքական հարցերի ճանապարհային քարտեզ, հանրությանն առաջարկելով 2021 թվականի հունիսին ստուգել կատարված աշխատանքը և կայացնել որոշում, թե ինչ ենք անում հետագայում: Տողատակը թերևս ենթադրում է, որ վարչապետ Փաշինյանը առաջարկում է՝ հունիսին կատարվածը ցածր գնահատելու պարագայում գնալ արտահերթ ընտրության: Ընդդիմությունը չի ընդունում այդ քարտեզը, և այստեղ դիրքորոշումը հասկանալի է առնվազն քաղաքական իմաստով:

Ակնառու է, որ ցավագին ռազմաքաղաքական պարտության և հայրենիքի մի մասի ողբերգական կորստի պայմաններում, Գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականից բացի, որևէ այլ տարբերակ ընդունելի լինել չի կարող, առնվազն զգայական ֆոնի բերումով: Առավել ևս, որ պարտության համար առնվազն քաղաքական պատասխանատվության հարցն աքսիոմատիկ է:

Միևնույն ժամանակ էլ կա քաղաքագիտական կամ քաղաքական աքսիոմը, որ քաղաքական ուժերը փորձում են օգտագործել քաղաքական հակառակորդի կամ մրցակցի հետ պայքարում առավելության հասնելու ցանկացած առիթ, առավել ևս այնպիսի ծանրակշիռ առիթը, ինչպիսին ռազմական պարտությունն ու տարածքների կորուստը: Իսկ այդ իմաստը, ընդդիմադիր ուժերը փորձում են «երկաթը տաք ծեծել», որովհետև ոչ միայն 2021 թվականի հունիսին, այլ նույնիսկ 2021-ի գարնանն արդեն իրավիճակը և հանրային զգացմունքները զգալիորեն կլինեն սառած, բթացած, հետևաբար՝ ներկայումս Փաշինյանի հրաժարականին չհասնելու դեպքում, ժամանակի ընթացքում նրանք կարող են կորցնել հաջողության հետագա հնարավորությունը:

Այլ կերպ ասած, ընդհանուր առմամբ ժամանակն այդ տեսանկյունից կաշխատի վարչապետ Փաշինյանի օգտին, ոչ բացարձակ իմաստով, իհարկե: Ըստ այդմ, ընդդիմությունն այժմ ձգտում է շտապել և առավել թեժացնել վիճակը: Ահա այդ ֆոնին էլ հնչում է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակի բավականին բազմիմաստ հայտարարությունը՝ հարցազրույցների հարցումների առիթին հղում անելով: Տողատակում, սակայն, հայտարարությունը համենայնդեպս թողնում է որոշակի նախազգուշացման կամ ակնարկի տպավորություն՝ ուղղված ներքաղաքական կյանքի դերակատարներին, որում նշմարվում է իմաստ, թե Տեր-Պետրոսյանը կարող է խոսել ու անել բացահայտումներ, որոնք կշոշափեն ծանր պարտության և զարգացումների համար ոչ միայն իշխանության պատասխանատվության շրջանակը: Իրականում կա՞ այդ նախազգուշացման նպատակը, թե՞ դա լոկ առերևույթ տպավորություն է, իհարկե, ասելը բավականին բարդ է: Սակայն հատկանշական է, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարներից աշխույժ է միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, որի հետ, ի դեպ, օրերս էլ հանդիպեց ՌԴ դեսպան Կոպիրկինը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում