Թբիլիսիում անհայտ անձը հրազենով մտել է միկրոֆինանսական կազմակերպության գրասենյակ և պատանդներ վերցրել: Ինչպես տեղեկացնում է Այս մասին հայտնել է «Իմեդի» հեռուստաալիքը:
Նշվում է, որ տղամարդը ներխուժել է Ծերեթելի պողոտայում գտնվող կազմակերպության շենք, այժմ այն շրջափակված է ոստիկանության զորքերով: Նախնական տվյալներով՝ շենքում կան նաև այլ մարդիկ։ Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը: