Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով մեղադրանք է առաջադրել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանին։
Արա Սահակյանը մեղադրանքը չի ընդունում։ Վերջինս ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր մեղադրանքը քաղաքական պատվերի հետևանք է։
«Սա քաղաքական պատվեր է, պատվիրատուն մեկն է, և այդ մեկը ինքն է, կառչել է պաշտոնից: Երկիրը ավերեց, կործանեց, հիմա էլ ասում է՝ պետք է վերականգնենք»,- ասաց Սահակյանը։
Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածը վերաբերում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելուն և անցկացնելուն։ Այս արարքը կատարելու մեջ են մեղադրվում Սահակյանը, Իսագուլյանն ու Մանուկյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել նաև Արթուր Ղազինյանին, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանին և «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովին, Գառնիկ Իսագուլյանին, իսկ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ: