Պերուի նախագահի պաշտոնակատար է դարձել Պերուի կոնգրեսի պատգամավոր Ֆրանսիսկո Սագաստին: Նրա ընտրությունը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ի երեկոյան: Նրա օգտին քվեարկել է խորհրդարանի 97 անդամ, դեմ՝ 26-ը:
Փոխնախագահ է դարձել Միրտա Վասկեսը:
Սպասվում է, որ Սագաստիի երդմնակալությունը կլինի նոյեմբերի 17-ին: Նա ինժեներ է և Համաշխարհային բանկի նախկին պաշտոնյա: Ավելին, նրան բախտ վիճակվեց մեկ շաբաթվա ընթացքում դառնալ Պերուի երրորդ նախագահը:
Մասնավորապես, նոյեմբերի 15-ին Մանուել Մերինոն հայտարարեց Պերուի ժամանակավոր նախագահի պաշտոնից հեռանալու մասին: Նա պետությունը ղեկավարում էր նոյեմբերի 10-ից, բայց մեղադրվում էր կոռուպցիայի մեջ:
Մինչ այդ պետության ղեկավարն էր իմպիչմենթի ենթարկված Մարտին Վիսկարան: Նրան նույնպես մեղադրեցին կաշառակերության մեջ:









































