Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը:
«Երեկ ՀՀ նախագահը հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ուղերձով: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի այդ ուղերձի վերաբերյալ, և ինչպե՞ս ենք պատկերացնում այս իրավիճակից ելքերը, այն ճանապարհային քարտեզը, որն իր խոսքում վկայաբերեց նաև երկրի նախագահը»,- ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին հարցրեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Ի պատասխան Նազարյանն ասաց, որ խմբակցության դիրքորոշումը ներկայացնում է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:







































