Նիցցայում հարձակում գործած ահաբեկչի հեռախոսում հայտնաբերել են Փարիզի մերձակայքում ուսուցիչ Սամուել Պատիին սպանած 18-ամյա չեչեն Աբդուլահ Անզորովի լուսանկարը:
Այս մասին հայտնում է Nice Matin պարբերականը՝ հղում անելով Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազության հայտարարությանը:
Գերատեսչությունից հայտնել են, որ ահաբեկչի մոտ ահաբեկչական խմբավորումների հետ կապված նաև այլ լուսանկարներ են հայտնաբերվել, ինչպես նաև աուդիոձայնագրություն, որում Ֆրանսիան «անհավատների երկիր» են անվանում:









































