Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Բայդենին կոչ են արել ընտրվելուց հետո վերանայել քաղաքականությունը Ղարաբաղի նկատմամբ

Միացյալ Նահանգների կոնգրեսականները Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենին կոչ են արել պետության բարձրագույն պաշտոնում հնարավոր ընտրվելուց հետո վերանայել երկրի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եւ դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին:

Կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրանկ Փալոնը եւ Ջեքի Սփայերն իրենց նամակում նշել են, որ Հայաստանը հրադադարին համաձայնել է Ռուսաստանի միջնորդությամբ, որպեսզի «խուսափի խաղաղ հայ ժողովրդի դեմ զանգվածային վայրագություններից, բայց հսկայական կորուստների գնով ու, թեեւ ամերիկացիները ողջունում են խաղաղությունը, նրանք նույնպես խորապես անհանգստացած են այդ համաձայնագրի մոտալուտ եւ երկարաժամկետ հետեւանքներից, որը ոչ մի ձեւով չի լուծում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը»:

Կոնգրեսականները համոզված են՝ ԱՄՆ-ի նախագահի ապագա վարչակազմը պետք է այս պայմաններում դադարեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որի ընդհանուր գումարը վերջին երկու տարում կազմել Է ավելի քան 100 միլիոն դոլար: Բացի այդ, անհրաժեշտ Է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում՝ նպաստելով «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշմանն այնպես, որպեսզի դա համապատասխանի ինքնորոշման իրավունքին»:

Մեկնաբանելով «Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը եւ ագրեսիվ գործողությունները՝ կոնգրեսականները նաեւ կոչ են արել՝ վերանայել ԱՄՆ-ի քաղաքականությունն Անկարայի նկատմամբ, քանի որ, նրանց կարծիքով, «պատերազմը, որը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի եւ օտարերկրացի վարձկանների աջակցությամբ, հանգեցրել է զանգվածային հումանիտար աղետի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում