Ֆրանսիացի զինվորականները նոյեմբերի 10-ին Մալիում իրականացրած գործողության ժամանակ ոչնչացրել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման սահելյան բջջի պարագլխին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Փարլին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Փարլին նաև շնորհավորել է ֆրանսիացի զինվորներին հաջողության համար և բարձր գնահատել նրանց նվիրվածությունն ու խիզախությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանի անվտանգության ուժերը Ֆարահ նահանգում իրականացրած գործողության ընթացքում Հնդկական թերակղզում ոչնչացրել են (AKIS) «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի ղեկավար Մոհամադ Հանիֆին:








































