Ցավում եմ, որ մեր ոստիկանությունը ստիպված է կատարել նման անհավասարակշիռ հանձնարարական: Այս մասին Ազատության հրապարակում լրագրողներին հայտնեց ԲՀԿ-ական պտգամավոր Իվետա Տոնոյանը:
Քիչ առաջ տեղեկացանք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդվարդ Բաբայանն է բերման ենթարկվել: Իհարկե նա պատգամավորական անձեռնմխելիություն ունի, բայց մեր իրավապահ մարմինները դադարել են արդեն առաջնորդվել խելամտության կանխավարկածով:
Երեկ եւս Գագիկ Ծառուկյանի կալանավորումն իրականացվել է օրենքի շրջանցմամբ, որովհետեւ առանձին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց պետք է իրականացվեր: Առանց այդ գործընթացի, պարոն Ծառուկյանը 11 ժամ պահվել է ԱԱԾ-ում, մինչեւ ՀՔԾ քննիչները կարողացել են գործը կարել»,- ասաց Տոնոյանը:









































