Չկա որևէ մեկը, ով Օսիպյանին փորձի դավաճան համարել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով մասնակցում էր Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին։
«Էն, որ Օսիպյանն է արել, թող բոլորը անեն: Ես իմ պարտականությունները կատարել եմ ճիշտ և հստակ»,- ասաց նա:
ՀՀ նախկին ոստիկանապետը տեղեկացրեց, որ ՌԴ-ից ժամանել է, որ օգտակար լինի հայենիքին, բայց այնպես է ստացվել, որ վարակվել է կորոնավիրուսով և ստիպված եղել հիվանդանոցում բուժում ստանալ:








































