Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությունը կլինի ռուսական, կողմերը կարող են միայն համաձայնեցնել դրա իրականացման տարրերը Թուրքիայի հետ: Այս մասին հայտարարել է Ֆեդերացիայի խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ըստ նրա, համաձայնագրում, ինչպես նաև Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ելույթի տեքստում նշված է, որ խոսքն ուղղակիորեն վերաբերում է ռուսական խաղաղապահ զորակազմին: Միաժամանակ նա հավելել է, որ դժվար է անտեսել Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղի շուրջ Թուրքիայի ներկայությունը:









































