«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակվել են Բաղդադից դեպի արևմուտք գտնվող դիտորդական կետի վրա. հարձակման հետևանքով 11 մարդ Է զոհվել:
Այդ մասին հաղորդել են արաբական ԶԼՄ-ները: Նրանց տվյալներով՝ գրոհի հետևանքով սպանվել են Իրաքի «ալ- Հաշդ աշ-Շաաբի» Շիա ժողովրդական աշխարհազորի հինգ ներկայացուցիչներ և տեղի վեց բնակիչներ: Նաև հաղորդվում Է ութ վիրավորների մասին: Ինչպես ճշտում Է TRT-ն, վկայակոչելով աղբյուրների, անհայտ անձինք չորս ավտոմեքենաներով գրոհել են Ալ-Ռադհավանիա շրջանի պահակետի վրա՝ կիրառելով նռնակ և ինքնաձիգներ: Բանակը և ոստիկանությունը հարձակվողների որոնման գործողություն են սկսել։









































