Friday, 03 07 2026
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում

Երևանը բացահայտել է ՄԱԿ ԱԽ նիստի անսպասելի մանրամասներ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը արել է անսպասելի հայտարարություն՝ նշելով, որ հոկտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստում Արցախի հարցի քննարկման արդյունքում պատրաստված հայտարարությունը չի ընդունվել, որովհետև ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից մեկը տապալել է այն: Ընդ որում, Շավարշ Քոչարյանը, խոսելով այդ մասին, նշել է, որ հայտարարությունը բավականին հավասարակշռված էր և արձանագրում էր Արցախի դեմ պատերազմի խնդիրը անհրաժեշտ քայլերը կրակի դադարեցման ուղղությամբ: Նրա խոսքերով՝ փաստաթուղթը պատրաստել ու ԱԽ են ներկայացրել Մինսկի խմբի երեք համանախագահները՝ ՌԴ, Ֆրանսիա և ԱՄՆ: Այդ երկրները ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքն են, ու եթե տապալվել է նրանց պատրաստած հայտարարությունը, ապա դա նշանակում է, որ տապալողն այդ շարքում է: Մնում են Մեծ Բրիտանիան և Չինաստանը, որոնք մյուս երկու մշտական անդամներն են: Նրանցից ո՞ր մեկն է տապալել հայտարարությունը և ինչո՞ւ:

Սա մի կողմից հռետորական հարց է, մյուս կողմից, թերևս, ունի պատասխան՝ հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի նավթային կապերն ու շահերը Ադրբեջանի հետ: Եվ այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե ինչո՞ւ է տապալվել հայտարարությունը: Եթե տապալվել է, ապա կնշանակի, որ դրանում եղել են Բաքվի համար ոչ նպաստավոր շեշտադրումներ: Այդպիսով, փաստացի ստացվում է, որ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից առնվազն մեկը ուղղակիորեն ներկայացնում է Բաքվի շահերը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ՄԱԿ ԱԽ այլևս արցախյան հարցի քննարկման համատեքստում անարդյունավետ և, այսպես ասած, անհամարժեք կառույց է, որովհետև այնտեղ վետոյի իրավունք ունեցող հինգ պետություններից առնվազն մեկը զբաղված է Բաքվի շահերի բացահայտ պաշտպանությամբ: Դա էլ իր հերթին վկայում է ևս մեկ անգամ, որ միջազգային հարաբերությունների համակարգը այլևս կազմալուծված է հիմնովին և Արցախի հարցի առնչությամբ այդ համակարգից որևէ ակնկալիք չի կարող լինել իրատեսական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում