Կիրակի օրը Մոսկվա գետում ջրասույզ է եղել փոքր զբոսանավ, որի հետևանքով զոհվել է 9 մարդ: Հայտնի է, որ նավի վրա եղել է հայկական ազգանունով մի երիտասարդ՝ Ֆիլիպ Զարյանը: Այս մասին հաղորդում է Lifenews.ru կայքը:
Ինչպես նշել է Ֆիլիպի մայրը՝ Թամարան, այդ օրը իր որդին ընկերների հետ պետք է մասնակցեր խնջույքի, որը կազմակերպվել էր այդ զբոսանավի վրա: Զբոսանավը կեսգիշերին մոտ բախվել է բեռնատար նավի հետ, որի հետևանքով էլ կործանվել է:
Ֆիլիպը նշել է իր ընկերոջ՝ թուրք լուսանկարիչ Նեբզաթի ծննդյան օրը, որի հետ շատ մտերիմ է եղել, իսկ Վոլգոգրադից Մոսկվա տեղափոխվելով՝ նրա հետ է տուն վարձել, քանի որ այդպես ավելի էժան է եղել: