Friday, 05 06 2026
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը

«Արի տուն»-ը մեկնարկեց (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացումը, որին մասնակցում էին 8 երկրներից (Նիդերլանդներ, Գերմանիա, Իտալիա, Չեխիա, ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան) 175 պատանիներ և աղջիկներ:

ՀՀ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը իր խոսքում հայտնեց, որ ծրագիրն այս տարի ունի երկու կարևոր առանձնահատկություն.

«Այսօր մենք սկսում ենք մեր այս տարվա «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը, որն ունի մեծ ծավալ։ Մինչ այժմ այս ծրագրին մասնակցել է շուրջ 450 երեխա։ Այս տարի ծրագիրն ունի երկու առանձնահատկություն. առաջինը հյուրընկալ ընտանիքների և ճամբարային մասն է՝ վերջին 4 օրը հնարավորություն եք ստանում անցկացնել Աղվերանի «Կարին» ճամբարում։ Նախորդ տարիներին այդպիսի բան չի եղել։ Փորձը ցույց է տալիս, որ սա շատ հաջողված տարբերակ է, և բոլորը գոհ են, երկրորդ առանձնահատկությունը այն է, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի շատ ակտիվ են մեր մարզերը՝ հատկապես երևանամերձ մարզերը»։

Ս. Պետրոսյանը նաև հավելեց, որ ծրագիրն ունի կարևոր բաղադրիչներ.

«Ծրագիրն ունի մի քանի բաղադրիչ, ամենակարևոր բաղադրիչները մենք համարում ենք ուսուցողականը և ճանաչողականը, չնայած, անշուշտ, կա նաև մշակութային բաղադրիչը»։

Փոխնախարարի խոսքով՝ այդ բաղադրիչները նախատեսում են որոշակի միջոցառումներ, որոնք կլրացնեն «Արի տուն» ծրագրի օրագիրը.

«Այս ծրագրի նպատակը ձեզ ձեր մայրենի երկիրը ճանաչելի դարձնելն է։ Ցավոք, կան աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներ, որոնք մինչև 20 տարեկանը իրենց մայրենի երկրում չեն եղել։ Պետությունը այս հնարավորությունը տալիս է, որ դուք մոտիկից ճանաչեք մայր հայրենիքը և հպարտանաք մեր մշակույթով, մեր անցած ճանապարհով։ Ես հավատացած եմ, որ 14 օր հետո այս ծրագիրը փակելիս երբ հանդիպենք, ձեր աչքերի մեջ կտեսնենք կայծ, կտեսնենք բոցավառված հայկական գեներ, և դուք անպայման հաջորդ տարի ևս կցանկանաք գալ ու մասնակցել»։

Ծրագրի մասնակիցներին «Արի տուն» տարբերանշանով վերնաշապիկներ և գլխարկներ էին բաժանվել, և փոխնախարարը կոչ արեց դրանք պարբերաբար կրել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում