ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր արտահերթ նիստում քննարկելու է արցախյան պատերազմի հարցը: Քննարկումը նախաձեռնել են Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները, որոնք միաժամանակ իրենք էլ հենց ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներից են՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասադրյանի հետ: