Մարդասիրական ճգնաժամերի լուսաբանմամբ զբաղվող անկախ լրագրող Լինդսի Սնելը, ով ակտիվորեն լուսաբանում է Արցախյան գոյամարտը, թվիթերյան իր էջում գրել է․
«Ադրբեջանից վերջերս վերադարձած Սիրիայի ազգային բանակի զինյալը պատմում է.
«Զարմիկներս ու ես Սիրիայում կռվել ենք ողջ պատերազմի ընթացքում, բայց նման բան չենք տեսել: Մարտերից մեկի ժամանակ 45 հոգով փոքր բլրի վրա էինք: Մեկ դիպուկահարը սպանեց «Սուլթան Մուրադ» խմբավորումից 8 զինյալի և ևս 2-ին՝ «Համզայից»: Դիպուկահարներն այնպիսին են, ինչպիսին ֆիլմերում ենք տեսել»,-գրել է Լինդսի Սնելը։
SNA fighter, recently returned from Azerbaijan: “My cousins and I have fought in Syria this whole war, and we’ve never seen anything like this. In one battle, 45 of us were on a small hill. One sniper killed 8 Sultan Murad and 2 Hamza. The snipers are like we see in movies.”
— Lindsey Snell (@LindseySnell) October 14, 2020








































