Այսօր հաղորդագրություն տարածվեց, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը կրակի անհապաղ դադարեցման ուղղությամբ բանակցություններ է վարում. գերատեսչությունն ակտիվ մասնակցություն ունի Արցախում իրավիճակի կայունացման հարցում, ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ և մտահոգություն հայտնել Արցախում գրոհայինների տեղակայման կապակցությամբ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերլուծաբան Աղասի Մարգարյանը նշեց. «Վերջին օրերին ակտիվ քայլեր արվել են,սկզբում նախաձեռնությունը վերցրել էր Ֆրանսիան, հետո Ռուաստանը: Հետաքրքրական էր ՌԴ պաշտպանության նախարարության ներգրավումն այս գործընթացում:
Մենք պետք է հասկանանք, որ գործունենք ոչ թե լոկալ պատերազմական իրավիճակի հետ, այլ շատ ավելի մեծ շահեր հետապնդող և շատ ավելի խորքային խնդիրներ առաջացնող իրավիճակի հետ մեր տարածաշրջանում, և նույնիսկ տարածաշրջանից դուրս ուժային կենտրոնների հավասարակշռության փոփոխության հետ»:
Անդրադառնալով հարցին, թե հաշվի առնելով վերջին օրերի գործողությունները, ինչ կարելի է ենթադրել՝ պատերազմական գործողությունները ծավալվում են Արցախի և Ադրբեջանի՞ միջև, թե՞ Արցախի տարածքում Թուրքիայի և Ռուսաստանի միջև, Մարգարյանը նշեց. «Նախ մենք տեսնում ենք Թուրքիայի օժանդակությամբ և անմիջական մասնակցությամբ,նաև վարձկանների ներգրավմամբ ագրեսիան Արցախի նկատմամբ, Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամաբ, սա փաստ է: Ինչ վերաբերում է Թուրքիա – Ռուսաստան հակամարտությանը կամ մրցկացությանը, ակնհայտ է որ գործ ունենք տարածաշրջանում Թուրքիայի դերի և ազդեցության մեծացման հավակնությունների հետ:
Այսօր, ի դեմս Ադրբեջանի գործողությունների, տեսնում ենք Թուրքիայի գործողությունները: Թուրքիան վերցրել է Ադրբեջանի հեռակառավարման վահանակը և պատերազմ է «խաղում»՝ հետապնդելով ավելի լայն շահեր, քան Ադրբեջանի կողմից Արցախի որոշ տարածքների գրավումը:
Մանրամասն՝ տեսանյութում:










































