Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը «Տերն ու ծառա» են խաղում. կպարտվի նա, ով առաջինը բարկանա

Հիշո՞ւմ եք «Տերն ու ծառան». ով առաջինը բարկանար, ում համբերությունը առաջինը սպառվեր՝ նա էլ կորուստներ կունենար: Նմանատիպ իրավիճակում են հայտնվել իշխանության և ՀԱԿ-ի երկխոսող կողմերը: Իսկ այս խաղին հետևում է միջազգային դատավորը: Հիմա իրենց համագործակցության ընթացքում կողմերից յուրաքանչյուրը պետք է ձգտի մեկը մյուսին առավելագույն վնաս հասցնելով համբերությունից հանել: Շահելու է այն կողմը, որը կարողանա երկխոսության շփումների ընթացքում մյուսին առավելագույն վնաս հասցնել և մյուսի հաշվին առավելագույն օգուտներ քաղել: Այս դասական օրինակը մեզ հետ զրույցում հիշեցրեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով աշխատանքային խմբերի մակարդակով ՀԱԿ-իշխանություն երկխոսության երկրորդ հանդիպմանը:

– Վերջերս հստակեցվեց Կոնգրես-իշխանություն երկխոսության օրակարգը, որտեղ կողմերից յուրաքանչյուրը առաջ քաշեց մեկ հարց. ՀԱԿ-ը՝ արտահերթ ընտրությունների անցկացումը, իսկ կոալիցիոն աշխատանքային խումբը օրակարգում ներառել է ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոնների ձևավորման հարցը:

– Ինձ համար միանգամայն սպասելի էր, որ իշխանությունները կփորձեն չբացառել ՀԱԿ-ի կողմից առաջ քաշվող հարցերի քննարկման հնարավորությունը, քանզի իշխանությունները արդեն իսկ լուրջ օգուտներ են քաղել այդ գործընթացից: Նրանց հաջողվել է այս գործընթացի շնորհիվ կանխել այն լուրջ դժգոհությունը, որը եթե չփոշիացվեր, ապա ժայթքելու էր և ժայթքելու էր բավականին լուրջ ձևով, որն էլ իր հերթին ունենալու էր լուրջ հետևանքներ: Արդեն իսկ իշխանությունը կարողացել է լուրջ օգուտներ քաղել: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, եթե նրանք շարունակեն այն թեզը, թե արտահերթ ընտրությունների դեպքում իշխանափոխությունը կապահովվի, միևնույն է, բողոքավոր ընտրազանգվածը իր դառը փորձով լավ գիտի, որ անկախ նրանից՝ ընտրությունները արտահերթ են, թե հերթական, դրանք, որպես կանոն, մեզանում անցնում են լուրջ ընտրակեղծիքներով, ինչի արդյունքը լինում է իշխանության վերարտադրությունը: Մեր երկրի 20-ամյա նորագույն պատմության ընթացքում դեռ չի եղել նախադեպ, երբ ճակատը փոխվել է ընտրությունների միջոցով: ՀԱԿ-ի ղեկավարությունը համոզվում է, որ հասարակությունը չի հավատում իր առաջ քաշած թեզին: Բայց շարունակում են պնդել արտահերթի գաղափարը՝ նկատի ունենալով այն, որ եթե իշխանությունները համաձայնեն թեկուզ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ապա ձեռք կբերեն որոշակի հոգեբանական առավելություն: Այն առումով , որ կփորձեն դա ներկայացնել սեփական մարտավարության արդյունք և կամրապնդեն իրենց դիրքերը բողոքավոր զանգվածի շրջանակներում:

– Կարելի՞ է ենթադրել, որ իշխանության վերարտադրությունը հնարավոր է բացառել միայն հեղափոխական ճանապարհով:

– Ինչ վերաբերում է հեղափոխական ճանապարհին՝ իհարկե, եթե խոսքը գնում է այն մասին, որ իշխանության փոփոխությունը, ի վերջո, կհաստատվի զուտ ընտրությունների միջոցով՝ դա իրատեսական չէ: Ընտրությունները կեղծվել են և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ հիմա՝ Սերժ Սարգսյանի օրոք: Հիմա այդ գործում հմտացած մականունավորները քանի դեռ ունեն իրենց դիրքերը և ազդեցությունը քաղաքական դաշտի վրա, խոսք լինել չի կարող արդար ընտրությունների մասին: Նրանք պետք է վնասազերծվեն: Իսկ վնասազերծումը պետք է իրականացվի համալիր քայլերով: Իսկ եթե այս ամենը չի արվում, ապա միակ լուծումը հեղափոխական ճանապարհն է: Ավելին, այս պարագայում առաջ տանել արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը՝ դա կնշանակի զբաղվել ինքնախաբեությամբ, ինչն անթույլատրելի է լուրջ քաղաքական գործիչների համար:

– Ձևավորված երկխոսության մեջ ի՞նչ դերակատարում ունեն արտաքին գործոնները:

– Իհարկե կան, անշուշտ: Եվ կողմերը պատկերավոր ասած՝ հայտնվել են «Տերն ու ծառայի» հերոսների դերում: Հիշո՞ւմ եք «Տերն ու ծառայի» դասական պատմության մեջ նա, ով առաջինը բարկանար՝ պետք է տուժված դուրս գար, պետք է տույժի ենթարկվեր, ում համբերությունը առաջինը սպառվեց՝ նա պետք է կորուստներ ունենար: Նմանատիպ իրավիճակում են հայտնվել կողմերը, քանզի միջազգային դատավորն է հետևում այս խաղին: Հիմա իրենց համագործակցության ընթացքում կողմերից յուրաքանչյուրը պետք է ձգտի մեկը մյուսին առավելագույն վնաս հասցնելով համբերությունից հանել: Այդպես էլ ահա՝ այս երկխոսության կողմերի դեպքում: Շահելու է այն կողմը, որը կկարողանա գործընթացի ընթացքում այդ երկխոսության, շփումների ընթացքում մյուսին առավելագույն վնաս հասցնել և մյուսի հաշվին առավելագույն օգուտներ քաղել: Եթե այս տեսանկյունից մոտենանք , ապա պետք է արձանագրենք, որ իշխանությանն է դա հաջողվում, որովհետև այդ երկխոսության ընթացքում ՀԱԿ-ը կորցնում է իր համար չափազանց կարևոր այն հատվածին, որը բողոքավոր էր և պատրաստակամ հանուն ՀԱԿ-ի նպատակների իրականացման՝ կրել լուրջ զրկանքներ, անցնել մաքառումների և զրկանքների ճանապարհ: Այդ իսկ պատճառով ՀԱԿ-ի ղեկավարությունը ստիպված է կտրուկ հայտարարություններով դիմադրել այդ շատ վտանգավոր գործընթացին:

– Պարոն Հովհաննիսյան, եթե ամփոփելու լինենք, արտահերթ ընտրությունների հավանականություն տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ. ՀԱԿ-ը մինչև հոկտեմբեր ժամանակ է նշանակել, իսկ իշխանությունն ասում է, որ եթե ՀԱԿ-ը նույն գործելաոճը շարունակի՝ շատ վատ հետևանքեր են սպասվում:

– Այս հարցում իշխանությունը որդեգրել է մի մարտավարություն, որը պետք է որ մտահոգի ՀԱԿ-ի ղեկավարությանը, այն է` սեփական խնդիրները լուծել «մեծահոգաբար» վերագրելով ՀԱԿ-ին ընդառաջ գնալուն: Այսինքն՝ օրինակ բերեմ. իհարկե Նիկոլ Փաշինյանը բանտում ավելի մեծ վտանգ էր ներկայացնում, այդ թվում՝ և մյուսները, քան ազատության մեջ: Դա փաստ է, որովհետև Նիկոլ Փաշինյանը շարունակում էր գրել, բայց անբիծ, և նրա խոսքի արժեքը ավելի մեծ էր, քան ազատության մեջ: Այդպես է, երբ մարդը բանտից է գրում, դա իր խոսքին տալիս է յուրահատուկ խորհրդավորություն: Իշխանությունը չէր կարող այս ամենը չգիտակցել: Ուզում եմ ասել՝ քաղբանտարկյալների ազատումը իշխանության համար հասունացած խնդիր էր, որը միջազգային պահանջների հետ համատեղ պետք է լուծեր: Նույնը Ազատության հրապարակի օրինակը: Սրանով իշխանությունը ցույց է տալիս իր մեծահոգությունը և ամրապնդում է իր դիրքերը հերթական ընտրությունների նախաշեմին: Նույնը արտահերթի պարագայում է: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ի դեպ, ես դա ասել եմ Ձեր թերթի էջերից դեռևս մեկ տարի առաջ, շահավետ է հենց Սերժ Սարգսյանի վարչախմբի համար: Ինչո՞ւ, որովհետև արտահերթ ընտրությունների դեպքում մինչև հերթական նախագահական ընտրությունները կա ավելի մեծ ժամանակ, քան եթե անցկացվեն հերթական խորհրդարանական ընտրությունները` մայիսի 12-ին: Եվ արդեն հետընտրական անխուսափելի զարգացումները, նույնիսկ ցնցումները կարող են իրենց դրոշմը դնել հերթական նախագահական ընտրությունների վրա: Օրինակ՝ եթե իշխանությունները ընտրությունները առաջ գցեն հոկտեմբերին կամ նոյեմբերին, դա միանգամայն օգտակար է իշխանություններին: Ուստի ես ամենևին էլ չեմ բացառում իշխանությունների համաձայնությունը անցկացնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այսինքն` իշխանության համար չարյաց փոքրագույնը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, ուստի իշխանությունը ունի մաքսիմում ծրագիր: Մաքսիմում ծրագիրն այն է, որ ՀԱԿ-ին համոզի գնալ հերթական ընտրութունների՝ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական և համաձայնության պառլամենտը կիսելու հարցում: Իսկ եթե ընդդիմությունը չհամաձայնի, այդ դեպքում կօգտագործվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների խայծը՝ այն նպատակով, որ աշխարհին ցույց տան, որ գնում են դրան ցուցաբերելով հանդուրժողականություն: Եվ այդտեղ է, որ «Տերն ու ծառայի» պատմությունը կկարևորվի: Եթե ՀԱԿ-ը չհամաձայնի, ուրեմն չափազանցված պահանջներով, ծայրահեղական դիրքերով է մոտեցել երկխոսությանը: Այս դեպքում իշխանությունը կփորձի օգտագործել միջազգային ազդեցությունը՝ միաժամանակ ամրապնդելով այն իմիջը, որը ձեռք է բերել այս գործընթացը սկսելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում