Ունենք կին զինծառայողներ, որոնք իրենց հիանալի են դրսևորում: Այս մասին այսօր Հայկական միասնական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր հինգ հակատանկիստ կնոջ եմ տեսել, որոնք գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ են։ Նրանք շահագործում են մեր ԶՈՒ-ի ամենալավ հակատանկային միջոցներից մեկը։ Կարելի է ասել, որ նույնիսկ գետնի վրա շարժվող մեկ ճանճ չի վրիպում նրանց հակատանկային միջոցների խոցումից:
Ունենք նաև դիպուկահար, հրետանավոր, վաշտի հրամանատար կանայք, որոնք ամեն օր մարտական խնդիր են կատարում, հերոսանում են: Ունենք նաև գերպրոֆեսիոնալ կին զինվորական, ով իր 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին ու եկել պատերազմ»,-ասաց Հովհաննիսյանը:









































