Հինգշաբթի օրը թուրքական արժույթն ընկել է՝ հասնելով ԱՄՆ մեկ դոլարի դիմաց 7.89 լիրայի՝ թարմացնելով նախորդ ռեկորդային նվազագույնը՝ 7.88, որը գրանցվել էր նախորդ օրը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Ավելի վաղ Bloomberg-ը Թուրքիայի ազգային արժույթի արժեզրկումը կապել էր այն մտավախությունների հետ, որ Անկարան կարող է ներքաշվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը: Թուրքական կողմը սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել է, որ սատարում է Բաքվին:









































