Ասելու շատ բան չկա, ամեն ինչ արվում է հանուն սահմանի, հանուն զինվորի, հանուն հայրենիքի, հանուն Արցախի. Սա մեր մեր ֆիզիկական գոյության, լինել-չլինելու հարցն է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրանո, որ ԱԺ-ն պատրաստվում է արտահերթ նիստում փոփոխություններ կատարել այս տարվա բյուջեում, որի հետևանքով պետական պարտքը կաճի մինչև ՀՆԱ 67 տոկոսի:
«Այո, մենք պետք է բյուջեում փոփոխություններ անենք, որ մեր զինվորի սնունդը, հագուստը, զենքը, զինամթերքը մի վայրկյան չպակասի, այլ հակառակը, անընդհատ ավելանա, ավելի բարձր որակի լինի: Որպեսզի մենք ճակատում որևէ խնդիր չունենքն: Մենք բոլորս պետք է գիտակցենք, և Հայաստանում, և Սփյուռքում ապրող մարդիկ, որ այսօր ամենակարևոր խնդիրն Արցախի հարցն է: Սա մեզ համար տարածքի, հողի հարց չէ, այլ ֆիզիկական գոյության հարց է»,-ասաց նա:









































