Friday, 03 07 2026
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում

Ռադիկալ որոշումներ կայացնելու ժամանակն է, չպետք է հույսներս դնենք միջազգային իմպոտենտ կառույցների վրա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը։

– Պարոն Օհանջանյան, Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ մեր օրակարգում կան տարբեր սցենարներ՝ ճանաչել Ղարաբաղի անկախությունը կամ  ռազմական փոխօգնության համաձայնագիր ստորագրել։ Ի՞նչ կլինի այդ սցենարների դեպքում, արդյոք դա հնարավոր կլինի՞ անել առանց Մինսկի խմբի, Ռուսաստանի հետ համաձայնեցնելու։

– Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի կայացնելու ցանկացած որոշում՝ ելնելով հայ ազգի շահերից։ Իմ կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որն այսօր իրականում փոխարինում է հենց Մինսկի խմբի մանդատը, կորցրել է հակամարտության կարգավորման վրա իր ազդեցությունը, առավել ևս՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վրա ազդեցությունը։

Արցախում ռազմական գործողությունների թատերաբեմում  համաշխարհային քաղաքականության առաջատար խաղացողները ունեն տարբեր օրակարգեր։ Այդ օրակարգի համաձայն՝ ակնհայտ է մեկ բան՝ միջազգային հանրությունն այսօր ի վիճակի չէ պաշտպանելու մեր ազգի անվտանգությունը, այդ պատճառով ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ ճանաչեն Արցախի անկախությունն ու Արցախի հետ կնքեն դաշնային հարաբերությունների համաձայնագիր։ Հապաղումը վտանգավոր է Արցախի գոյության համար։ Դրա հետ մեկտեղ պետք է մեր բարեկամ երկրներին խնդրենք, որպեսզի օգնեն Արցախի անվտանգության ապահովման հարցում։ Եկել է համարձակ որոշումների ժամանակը։

– Տպավորություն էր, որ Մինսկի խմբի ֆորմատի պահպանման ամենաշահագրգիռ կողմը Հայաստանն է, կարո՞ղ է Երևանը մտնել մի գործընթացի մեջ, որը կասկածի տակ կդնի այդ ֆորմատի գոյությունը։

Մինսկի խումբն ունի հարմար ֆորմատ ու օրակարգ, որը Հայաստանին ու Արցախին չի պարտադրում ընդունել իրենց առաջարկությունները, միայն տալիս է հնարավորություն քննարկելու այս կամ այն գաղափարները, որոնք վերաբերում են հակամարտության կարգավորման խնդիրներին։ Բացի այդ՝ ԵԱՀԿ ֆորմատում Հայաստանը կարող է վետո դնել ցանկացած անընդունելի որոշման վրա։

Հենց դրանով է բացատրվում նաև այն հանգամանքը, որ տպավորություն է, թե Հայաստանն ուզում է պահպանել այդ բանակցային հարթակը։ Ես կարծում եմ, որ հիմա ռադիկալ որոշումների կայացման ժամանակն է, և դա պետք է վերաբերի նաև բանակցությունների հարթակին։ Մենք պետք է ելնենք մեր սեփական շահերից։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատճառով մենք սառեցրել ենք մեր  ջերմ ու եղբայրական հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Եվ շատ իզուր։ Իրանցիները մեր եղբայրներն են և մեր բնական դաշնակիցները։ Պետք է բացահայտ հայտարարենք, որ ալյանս ենք ստեղծում Իրանի հետ, որպեսզի դիմակայենք միջազգային ահաբեկչական կազմակերպություններին՝ Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավորությամբ։ Մենք ունենք բնական դաշնակիցներ՝ Չինաստան, Հնդկաստան, Եգիպտոս, Լիբիա… այլ արաբական երկրներ։ Չպետք է հույսներս դնենք միջազգային իմպոտենտ կազմակերպությունների վրա, այնպիսիք, ինչպիսիք են Եվրամիությունն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը։

– Ինչպե՞ս եք գնահատում այս ամենին միջազգային հանրության արձագանքը, կիսո՞ւմ եք վարչապետի այն մոտեցումը, որ մենք դիվանագիտական հաղթանակ ենք տանում։

Ես այնքան էլ գոհ չեմ Հայաստանի ու Արցախի դիվանագիտական աշխատանքներից։ Կարելի էր շատ ավելի արդյունավետ աշխատել։ Միջազգային հարթակի հայազգի շատ հայտնի մարդկանց շնորհիվ շատ ավելիին հասանք, քան երկու դիվանագիտական կառույցների աշխատանքի շնորհիվ։ Կարողացել ենք հասնել միջազգային հանրության կարծիքի փոփոխության բեկումնային առաջընթացի։ Բայց դա մեծամասամբ առանձին մարդկանց շնորհքն է, ոչ թե պետական դիվանագիտական կառույցների։ Չնայած հենց վարչապետ Փաշինյանը դրա մեջ զգալի ներդրում է ունեցել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում