Friday, 05 06 2026
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է

Սերժ Սարգսյան. «Հայ-­լեհական բարեկամությանը մաղթում եմ հարատևում»

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու և տիկին Աննա Կոմորոսկայի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք, ասվում է նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:

Սերժ Սարգսյանը Բրոնիսլավ Կոմորովսկու պատվին տրվող պաշտոնական ընթրիքի ժամանակ ասել է.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգարժա՛ն տիկին Կոմորովսկա,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Սրտանց ողջունում եմ Ձեզ և Ձեզ ուղեկցող պատվիրակությանը Հայաստանի հյուրընկալ հողում:

Հայ-լեհական միջպետական կապերը խարսխված են մեր ժողովուրդների՝ դարերի խորքից եկող սերտ առնչությունների վրա, որոնք ունեն շուրջ 700-ամյա պատմություն: Թուրք-սելջուկների բարբարոսական արշավանքներից հայկական Անիի թագավորության անկման հետևանքով բազմահազար վտարանդի հայեր դեռևս 14-րդ դարում հանգրվանել են լեհական հողում: Հայ մարդն իր օրինակելի և համերաշխ կենցաղով արժանացավ լեհ ժողովրդի համակրանքին և հարգանքին, դարձավ նրա ստեղծարար ոգու և ստեղծագործ մտքի անբաժանելի մասնիկը: Պատմական հիշատակություններից տեղեկանում ենք, որ 14-րդ դարի քաղաքաշինական գործերով մեծ համարում ունեցող Կազիմեժ 3-րդ Մեծ թագավորի հավատարիմ հպատակների թվում կային նաև հայեր, ովքեր մեծ նվիրումով իրենց շինարարական տաղանդն էին ծառայեցնում Լեհաստանի միջնադարյան ճարտարապետական արժեքների ստեղծմանը:

Առավել մոտ ժամանակաշրջանի պատմական տարեգրությունը բացահայտում է նաև, որ Լեհաստանում հայ համայնքի կյանքը կանոնակարգելու համար 1919 թվականին Սիգիզմունդ Օգոստոս 1-ին թագավորի հատուկ հրովարտակով հայ բնակչությանն արտոնվել է առաջնորդվել Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» կանոններով:

Լեհաստանի հասարակության տարբեր շերտերում, ինչպես երկրի վարչա-քաղաքական, այնպես էլ մշակութային և գիտական շրջանակներում առկա է հայկական ներկայությունը: Կարող եմ նշել, օրինակ, լեհական Վերածննդի պոետ Շիմոն Շիմոնովիչի, հռչակավոր նկարիչ և արվեստագետ Թեոդոր Ակցենտովիչի, հանրահայտ կինոռեժիսոր Եժի Կավալերովիչի անունները: Ակնհայտ է, որ մեզ ամուր կամուրջներ են կապել:

Մեր ժողովուրդները կերտել են հարուստ մշակութային ժառանգություն, որով կարող ենք հպարտանալ և ներկայանալ աշխարհին: Այս առումով Հայաստանը մեծապես կարևորում է մշակույթի բնագավառում հայ-լեհական համագործակցությունը, որի վերջին ձեռքբերումներից ցանկանում եմ հիշատակել Երևանում արդեն ավանդական դարձած և հայ երաժշտասեր հանրության կողմից մեծապես գնահատված լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործական շաբաթի անցկացումը, անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանում կազմակերպված Շոպենի 200-ամյա հոբելյանին նվիրված համատեղ մշակութային միջոցառումները, ինչպես նաև 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ ծրագրված միջոցառումների շրջանակներում նախատեսված հայ և լեհ գրականության հատընտիր ժողովածուների համատեղ հրատարակությունը:

Հպարտությամբ եմ արձանագրում, որ հայ-լեհական միջպետական հարաբերությունները կանոնավոր բնույթ են կրում։ Հատկապես վերջին մեկուկես տարվա ընթացքում քաղաքական երկխոսությունն իրականացվում է բարձր մակարդակով և ձեռք է բերել կանոնավոր բնույթ. մասնավորապես, անցյալ տարի պատիվ ունեցանք Երևանում հյուրընկալել վարչապետ Դոնալդ Տուսկին, այցելել են Լեհաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Լեհաստան է այցելել Հայաստանի Ազգային ժողովի նախագահը: Տեղի են ունեցել հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկու նիստեր Երևանում և Վարշավայում: Կանոնավոր շփումներ են հաստատվել Հայաստանի և Լեհաստանի խորհրդարանական բարեկամության խմբերի միջև:

Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Եվս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում Ձեր երկրին՝ Եվրամիության նախագահության պատասխանատու գործում: Լեհաստանի հետ մեր հարաբերությունները կարևորվում են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսակետից` հատկապես հաշվի առնելով, որ Լեհաստանը հանդիսանում է Արևելյան գործընկերության համահեղինակ և ջատագով: Համոզված եմ, որ դա շատ լավ գրավական է մեր հետագա փոխշահավետ գործընկերության համար:

Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանաք մեր երկրների միջև բարեկամության և փոխըմբռնման ոգով զարգացող սերտ բարեկամական հարաբերությունների մակարդակը ոչ միայն պահպանել, այլև շարունակաբար բարելավել` հենվելով անցյալի ավանդական կապերի վրա և օգտագործելով առկա ներուժը:

Թույլ տվեք բաժակ բարձրացնել Ձեր, մեծարգո՛ պարոն Նախագահ, տիկին Կոմորովսկայի և լեհ ժողովրդի պատվին, որի հանճարեղ զավակները մեծ ներդրում են ունեցել մարդկային զարգացման գործում:
Մաղթում եմ մեր երկրներին խաղաղություն և բարգավաճում, իսկ հայ­լեհական բարեկամությանը` հարատևում»:

Պաշտոնական ճաշից հետո Հայաստանի և Լեհաստանի նախագահները զբոսնել են Հանրապետության հրապարակում «Երգող շատրվանների» շուրջ՝ ունկնդրելով հայկական և լեհական դասական ստեղծագործություններ:

Հրապարակում զբոսնող երևանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին: Սերժ Սարգսյանն ու Բրոնիսլավ Կոմորովսկին այնուհետև այցելել են երևանյան սրճարաններից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում