Thursday, 04 06 2026
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

Արտագաղթի հիմքում երկրի ներսում ընթացող գործընթացներն են

«Առաջին լրատվականի» հարցին, թե բացի սոցիալականից՝ որո՞նք են արտագաղթի հիմքում ընկած պատճառները, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը պատասխանեց.

«Արտագաղթի հիմքում ընկած պատճառները հայելու արտացոլանքն են երկրի իրավիճակի, ներսում ընթացող գործընթացների եւ երկրում առկա գերակայությունների, առաջնահերթությունների: Այսինքն՝ եթե կոպիտ դասակարգենք, արտագաղթի հիմքում կտեսնենք քաղաքական, սոցիալական և հոգեբանական պատճառներ ու դրդապատճառներ»,- ապա մանրամասնեց.

«Նախ, ի՞նչ ենք հասկանում սոցիալական պատճառներ ասելով: Սոցիալականը մի ամբողջական «փաթեթ» է, որի մեջ առօրյա խոսակցություններում ընդհանրացնում ենք գրեթե բոլոր պատճառները: Արտագաղթի հիմնական պատճառներից է՝ բոլորին հայտնի մարդկանց ապրուստի հոգսը հոգալու անկարողությունը, հետևաբար` աշխատանք ունենալու հնարավորությունը: Սակայն սոցիալական այլ պատճառներ ևս կան, օրինակ` միտում կա վերջին տարիներին առողջական խնդիրների պատճառով, բուժման նպատակով լքել երկիրը: Մյուս «ծանրակշիռ», սակայն սոցիալ-հոգեբանական պատճառը ընտանեկան, բարեկամական, ընկերական, սոցիալական ցանցն է, որ «ձգում է» արտագաղթի, միանալու, ձուլվելու իր «ցանցին»:

Ա.Ղազարյանը նաև հայտնեց, որ բացի սոցիալականից, ակնհայտ են արտագաղթի քաղաքական դրդապատճառներ. «Կարծում եմ՝ այս հիմքն էլ վերջին տարիներին բավականին ծանրակշիռ դարձավ»,- նշեց փորձագետ-հոգեբանը:

Իսկ հոգեբանական դրդապատճառները, ըստ փորձագետի, մի քայլ «բարձր» են սոցիալականից. «Ես»-ի գիտակցման, շեշտման և իրացմանը ձգտող պահանջմունքն է: Բացի այն, որ հոգեբանական պատճառները կարող ենք առանձին դիտարկել արտագաղթի համար, այդպես էլ այն ընկած է և՛ սոցիալականի, և՛ քաղաքականի հիմքում. այսինքն` մարդը, որ ձգտում ունի ապրելու, լավ ապրելու, առողջ ապրելու, ենթագիտակցորեն ձգտում է արժանապատիվ և ինքնիրացված (ինքնառեալիզացված) զգալու:

Որպես առանձին հոգեբանական դրդապատճառներ հատկանշական են հիասթափությունը, անպետք լինելու զգացումը, «գնահատված չլինելը», հուսահատությունը: Երիտասարդներն ավարտում են բուհը և «փայլող» աչքերով բախվում այն իրականությանը, որտեղ իրենց գիտելիքները, ուժերը, ոգևորությունը չեն կարողանում ներդնել: Դրան հետևում են տարաբնույթ հոգեկան, հոգեբանական ապրումներ, հիասթափություն: Դա շատ մեծ և խորը պատճառ կարող է լինել արտագաղթի, և՝ շատ ցավալի ու անվերադարձ: Ժամանակ առ ժամանակ այս դրդապատճառներով որոշակի «սերուցք» հեռանում է երկրից` առանց ետ նայելու, անգամ տարաբնույթ բացասական հույզերով:

Մարդը միակ «կենդանին» է, որ հոգևոր մաս, գաղափար ունի: Ուրեմն տարատեսակ սոցիալական պատճառները նա կարիք ունի օգտագործելու բավարարելու համար հոգեբանականը` արժանապատիվ և ինքնաբավարարված ապրելու, իր ինքնավստահությունը զգալու, ընդգծելու իր գոյությունը որևէ կերպ, ինքնադրսևորվելու: Եվ այս ամենը առայժմ հայը հնարավոր է տեսնում իր երկրից դուրս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում