Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Ծառուկյան Գագիկը՝ որպես հրապարակային ակտիվ գործիչ, դարձել է մեր հանրության համար տգիտության խորհրդանիշ

Խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպումների շարք է սկսել կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Ծառուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ ԲՀԿ երիտասարդական կառույցի հարցումները պարզել են, որ հասարակության 90 տոկոսը դեմ է կրթական փոփոխություններին. «Մենք հայ քրիստոնյա ազգ ենք, դա մեր մեծությունն է: Ժողովրդի 90-95 տոկոսի համար այդ ծրագիրն անընդունելի է: Մենք ստորագրություն էլ ենք հավաքելու, մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու»:

ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը այն կարծիքին է, որ ԲՀԿ-ն դարձյալ սխալ հաշվարկներ է անում։ «Նախ՝ ես հարկ եմ համարում ասել, որ Ծառուկյան Գագիկը՝ որպես հրապարակային ակտիվ գործիչ, դարձել է մեր հանրության համար տգիտության խորհրդանիշ, դա տգիտության գովազդն է, և ինչքան տգետ, այնքան հաջողակ։ Ով՝ ով, բայց երբ այս մարդը խոսում է կրթությունից, մշակույթից, վիրավորական է։ Դա մոտավորապես նույնն է, որ մեկ այլ հրապարակային գործիչ հայհոյի։ Ընդհանրապես, նրա թողած հետքը Հայաստանի քաղաքական և մշակութային կյանքում լինելու է վնասարարությունը գիտությանը, մշակույթին և քաղաքականությունը։ Այդպիսի մարդը չպետք լինի մշակույթի, գիտության, քաղաքականության բնագավառում, սա հակագովազդ է»,-ասաց Արշակյանը

Ինչ վերաբերում է ԲՀԿ հանրահավաք կազմակերպելու ձգտմանը, ապա, Արշակյանի խոսքերով, այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն գերհզոր էր, ուներ իշխանություն, ռեսուրսներ, այն ժամանակ չկարողացավ հանրահավաք կազմակերպել հեղափոխության դեմ, չկարողացավ կանխել հեղափոխականների անհնազանդության ակցիան, հիմա արդեն, երբ իրենց կռիվն ավարտվել է, հիմա իրենց օրակարգում մնացել է արդարանալը, իրենց արարքների գնահատականը մեղմացնելը»։

Եվ երրորդ, ըստ նրա՝ այն ուժը, որ ԲՀԿ-ին հովանավորել է, աճեցրել էր ու բերել իշխանության, այդ ուժը հիմա այլ օրակարգ ունի։

«Եվ ծառուկյանների հովանավորը իրենց լքել է, մոռացել, այսինքն՝ դրսից նրանց աջակցություն չի լինելու, ներսում նրանք չունեն հեղինակություն, հանրային աջակցություն։ Հիմա ի՞նչ են ուզում իրենք անել, սա սխալ և ձախողված, վատ ծրագիր է, նրանք վատ բան են մտածել»,- ասաց Ազատ Արշակյանը։

Ինչ վերաբերում է հանրահավաքին, ապա, Արշակյանի դիտարկմամբ՝ նրանք իրավունք ունեն և կարող են բողոքի ակցիաներ անցկացնել, և դա անվիճելի է, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, բայց խոսքը այդ նախորդ ռեժիմի գործիչների մասին է, իսկ անցյալը հետ բերել անհնար է, նպատակահարմար չի և սխալ է։ Հայաստանի քաղաքացիները այսքան բանը հասկանում են, նրանց կողմից ՀՀ քաղաքացիներին դիմելը նշանակում է չհարգել քաղաքացիներին։ Չեն հասկանում, որ իրենց բոլորովին վերջերս են վռնդել իշխանությունից, հրապարակից, հարթակից։ Եվ հեղափոխության կոպիտ սխալներից մեկն այն է, որ ԱԺ-ում կա ԲՀԿ-ի քրեաօլիգարխիկ ներկայությունը, նրանք չպետք է լինեին այնտեղ, հեղափոխական միջոցներով նրանց պետք է հեռացնեին ԱԺ-ից և իշխանությունից։ Նրանք ՀՀԿ-ից, Դաշնակցությունից և մյուս արբանյակներից լավը չեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում