Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս է հայտնել, որ Ռուսաստանը չի օգտագործի ուժայինների պահուստը Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին օգնելու համար՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հուսով եմ, որ գործը նման ուժերի օգտագործմանը չի հասնի», – ասել է քաղաքական գործիչը:
Մերկելը նշել է, որ հանրապետության քաղաքացիները պայքարում են իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի համար, և նրանք պետք է ունենան նման հնարավորություն առանց արտաքին միջամտության:
Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանում ստեղծվել է իրավապահների հատուկ պահուստ, որոնք իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու դեպքում կգնան Բելառուս:







































