Ֆրանսիայում անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 5400 նոր դեպք է գրանցվել, ինչը ամենաբարձր թիվն է ապրիլից հետո: Այս մասին հաղորդել է BFMTV-ն, հղում անելով երկրի Առողջապահության գործակալությանը:
Անցած 24 ժամվա ընթացքում հիվանդությունը հաստատվել է 5429 մարդու մոտ: Սա վերջին 5 ամիսների ամենամեծ թիվն է:
Անցած շաբաթվա ընթացքում ցուցանիշները մի քանի անգամ մոտեցել են 5000-ին: Դեռեւս ամսվա սկզբին գրանցվում էին 1000-ից մի փոքր ավելի դեպքեր:
Դեպքերի ավելացումը կապում են թեստավորվածների ավելացման հետ:







































