Լիբանանի Պաշտպանության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել բողոք ներկայացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ հանրապետության սահմանի շրջանում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների պատճառով: Օգոստոսի 26-ին այդ մասին հայտնել Է Al-Jazeera հեռուստաալիքը:
«Արտաքին գործերի նախարարին հանձնարարվել է բողոք ներկայացնել Անվտանգության խորհուրդ՝ օգոստսի 25-ին (Լիբանանի) հարավային սահմանների վրա Իսրայելի հարձակումների վերաբերյալ»,- մեջբերում է հեռուստաալիքը զինվորական գերատեսչության հայտարարությունից:
Օգոստոսի 26-ին ավելի վաղ զինվորականները հայտնել են, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) օգոստոսի 25-ի երեկոյան ավիահարվածներ է հասցրել շիաների «Հըզբոլլահ» կազմակերպության դիտակետերին Լիբանանի հետ սահմանի մոտ՝ ի պատասխան հրաձգության: Միջադեպի առնչությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հերթական անգամ Լիբանանին վտանգի է ենթարկում իր ագրեսիայի պատճառով: