ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, երեքշաբթի, օգոստոսի 25-ին, ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության ազգային համագումարում, խոսել է այն մասին, որ իր ամուսինը՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, երբեք չի թաքցնում իր իրական մտքերը, քանի որ նա անկեղծ է և սիրում է իր երկիրը:
Նա ընդգծել է, որ ամերիկացիներն արժանի են բացարձակ ազնվության՝ իրենց նախագահի կողմից:
«Դա ձեզ դուր գա, թե՝ ոչ, բայց դուք միշտ կարող եք իմանալ, թե ինչ է նա մտածում: Եվ դա այն պատճառով է, որ նա անկեղծ մարդ է, որն սիրում է իր երկիրն ու իր ժողովրդին և ցանկանում է, որ այն շարունակի ավելի լավը դառնալ», – ասել է Թրամփը ՝ հավելելով, որ իր ամուսինը Միացյալ Նահանգների համար լավագույն ընտրությունն է:
Առաջին տիկինը ելույթ է ունեցել Սպիտակ տան դիմաց՝ կենդանի լսարանի առջև։ Հավաքվածների թվում է եղել նաև անձամբ պետության ղեկավարը:







































