Monday, 06 07 2026
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը

Սերժ Սարգսյանի ռեբրեդինգը ռազմավարական սխալ է, նա տապալված է

Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին շրջում է մարզերով, ծանոթանում կատարված և կատարվող աշխատանքներին, շփվում մարդկանց հետ, և շատերի գնահատմամբ՝ սա կարելի է համեմատել ընտրական արշավի մեկնարկ՝ հատկապես անընդհատ խոստացվող թեժ աշնան համատեքստում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ ամենևին չենք կարող դա համարել նախընտրական արշավի մեկնարկ. «Պետք է վերջ տանք այն պրակտիկային, որ միայն ընտրությունների ժամանակ էին կառավարության ղեկավարը, անդամները, պատգամավորները կամ պաշտոնյաները հանդիպում քաղաքացիների հետ, շրջում մարզերում: Հեղափոխությունից հետո շրջայցերը, ծանոթությունը կատարված աշխատանքներին կարելի է համարել նորմալ աշխատանքային պրոցես: Այս արձակուրդի ընթացքում պատգամավորները նույնպես շրջայցեր են կատարում, սա մեր ընթացիկ աշխատանքն է: Եթե նախընտրական որևէ պրոցես մեկնարկվի, այդ մասին կհայտարարվի, և որևէ քայլ չի արվի՝ քողարկելով նախընտրական պրոցեսը»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը:

«Մենք խոսել ենք այն մասին, որ քաղաքական դաշտում լճացում է՝ նկատի ունենալով հին ուժերի և հեղափոխական ուժերի «փոխհրաձգությունը», և նշել էինք, որ դրա այլընտրանքի բացակայությունը հաղթահարելու ճանապարհը պոզիտիվ օրակարգի ձևավորումն է կառավարության կողմից: Թերևս, վարչապետի այս քայլը կարող ենք համարել այդ լուծմանն ուղղված առաջին քայլերից մեկը: Սա, իհարկե, նոր քայլ չէ, բայց կորոնավիրուսի ճգնաժամից հետո դիտարկվում է որպես պոզիտիվ օրակարգ: Գնդակն արդեն նոր ձևավորվող քաղաքական ուժերի դաշտում է, որոնք իրենց քայլը պետք է անեն, որպեսզի հաղթահարվի «հին-նոր» դիսկուրսը և զբաղվեն նոր քաղաքական դիսկուրսի ձևավորմամբ»,- նշեց քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանը:

Ընդդիմադիր դաշտում բևեռների ձևավորման գործընթացը շարունակվում է, մասնագետներն առանձնացնում են երեք բևեռ՝ առաջին բևեռը Արթուր Վանեցյանն է՝ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի առանցքում, երկրորդը Ռոբերտ Քոչարյանն է, երրորդը՝ ՀՀԿ-ն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հնարավո՞ր է արդյոք այս բևեռների միավորում ներկայիս իշխանությունների դեմ, և այդ դեպքում ո՞վ կլինի առաջնորդը:

«Այդ երեք խմբակները արդեն իսկ համախմբված են նպատակի շուրջ, պարզապես այսօր նրանց գործիքակազմը և թիրախի ուղղություններն են տարբեր,- նշեց Արթուր Հովհաննիսյանը:- Վստահ եմ՝ նրանք մեկ ընդհանուր՝ Հայաստանը կեղեքած խմբակի անդամներ են և նպատակը մեկն է՝ ավելի շատ ոչ թե վերադարձ, այլ փրկություն: Քանի որ անընդհատ հայտարարվում է կոռուպցիայի դեմ պայքարի, նախկին հանցագործությունների բացահայտման մասին, նրանք վախենալու բան ունեն և պարզ է, որ որոշակի գործողությունների պետք է դիմեն՝ փորձելով վնասել իշխանությանը հանրության աչքերում և խանգարել աշխատել…»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը:

Արեգ Քոչինյանի խոսքով՝ էական չէ, թե ով է լինելու առաջին ջութակը. «Առավել էական է այն փաստը, որ այդ երեք խմբակից ոչ մեկը քաղաքական նպատակներ չունի. ունեն արդարադատությունից խուսափելու նպատակ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում