«Առաջին լրատվականի» Telegram-ալիքը տեսանյութ է հրապարակել, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դուրս է գալիս ՈՀՆՋ-ի և զինվորականների Անկախության պալատ շուրջ կազմած շրջափակումից: Նա շնորհակալություն է հայտնել ուժայիններին: «Դուք վայելչատես եք»,- նրանց է դիմել նախագահը՝ վեր բարձրացնելով բութ մատը:
Լուկաշենկոն ևս մեկ հայտարարություն է արել. «Մենք նրանց հարցերը կլուծենք»,- խոստացել է նա ուժայիններին՝ նկատի ունենալով ցուցարարներին:
Ավելի վաղ համացանցում տեսանյութ է տարածվել, որում Լուկաշենկոն զենքը ձեռքին դուրս է գալիս ուղղաթիռից, նրա կողքին է ամբողջովին սպառազինված կրտսեր որդին՝ Նիկոլայը: Իսկ մեկ այլ տեսանյութում Բելառուսի առաջնորդը ցուցարարներին «առնետներ» է անվանել:







































