Իտալիայի Սամբուկա դի Սիցիլիայի քաղաքապետարանի իշխանությունները ծրագրում են սկսել երկու եվրոյով տներ վաճառելու նախագիծ: Նախաձեռնության նպատակն է նոր բնակիչներ բերել դատարկվող քաղաք: Այդ մասին հայտնում է Idealista կայքը:
Նախկինում քաղաքապետարանն արդեն անցկացրել էր նմանատիպ վաճառք, իսկ այդ ժամանակ գինը խորհրդանշական 1 եվրո էր: Վարչակազմում գնի կրկնապատկումը բացատրվում է ծրագրի երկրորդ փուլ նշանակելու ցանկությամբ: «Առաջին փուլը, երբ բնակարանները վաճառվում էին 1 եվրոյով, չափազանց հաջող էր, երկրորդը, ասես, խորհրդանշում է քայլ դեպի առաջ», – ասել է Սամբուկայի քաղաքապետ Ջուզեպպե Կաչիոպոն:









































