Բելառուսի Գրոդնո քաղաքի ղեկավարությունը թույլ է տվել զանգվածային ակցիաներ անցկացնել Լենինի և Սովետսկայա հրապարակներում՝ դրանով իսկ համաձայնելով կատարել Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի պահանջը: Այս մասին ասված է քաղաքային իշխանությունների կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Վարչակազմը նաև թույլ կտա «Գրոդնոյի ժողովրդավար հանրության, արհմիությունների, քաղաքական կուսակցությունների» ներկայացուցիչներին հանդես գալ «Grodno Plus» հեռուստաալիքի եթերից:
Բացի այդ, վարչակազմը խոստացել է հետաքննել բողոքի ակցիաների արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիների բողոքները և վարչական միջոցներ չձեռնարկել այն ձեռնարկությունների աշխատակիցների նկատմամբ, որոնք ցանկանում են մասնակցել բողոքի ցույցերին:
«Չարտոնված զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար ձերբակալված քաղաքացիները ազատ են արձակվել», – ասվում է հաղորդագրության մեջ:







































