Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական զրույցն է անցկացրեց Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես հայտնում է բելառուսական «ԲելՏԱ» լրատվական գործակալությունը, զրույցի ընթացքում Ռուսաստանի ղեկավարը իր բելառուս գործընկերոջը տեղեկացրել է Բելառուսի հարցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշման մասին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել է այդ թեման Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հետ: