Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Ուսուցիչների դասաժամերը չի ավելանալու, բայց դասավանդման մեխանիզմը փոխվելու է․ փոխքաղաքապետ

«Զավեշտալի բամբասանքների շարքից է,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին այն մասին, թե Երևանի քաղաքապետն արձակուրդից հետո չի վերադառնալու իր պաշտոնին: «Քաղաքապետը ստացել է երևանցիների քվեն և մանդատը, նրան պատվիրակել են կառավարել Երևանը հինգ տարի, և Երևանի քաղաքապետը բոլոր նախագծվող ծրագրերի իրականացումը հնգամյա ժամկետում է պատկերացնում»,- նշեց Տիգրան Վիրաբյանը՝ հավելելով՝ մեր իմունիտետը բավականին բարձր է:

Փոխքաղաքապետի դիտարկմամբ՝ կադրային փոփոխությունները բնականոն երևույթ են. «Քաղաքապետարանն աշխատող օրգանիզմ է, և թարմ արյուն ներարկելու անհրաժեշտություն միշտ է լինում»: Տիգրան Վիրաբյանը նաև հավելեց, որ իր պաշտոնից ազատման դիմում է գրել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Անդրադառնալով Արթուր Մեսչյանի հրաժարականին, մեր զրուցակիցը նշեց, որ երբ նա նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ, իր ասուլիսներից մեկում նշել է, որ կպաշտոնավարի 2 տարի. «Որպես լեգենդար Արթուր Մեսչյան, չէր կարող իր խոսքի տերը չլինել, և իր խոստացած ժամանակահատվածում լքեց մեր շարքերը, ինչը դժվար է մեզ համար, քանի որ նա ոչ միայն լավ մասնագետ է, այլ նաև լավ խորհրդատու և լավ ընկեր»:

Սեպտեմբերից ուսումնական հաստատություններում կվերսկսվեն դասերը՝ պահպանելով պարետի ցուցումները. «Նախատեսված ուղեցույցին հետևելը ամենաշատը Երևանում դժվար կլինի, քանի որ Երևանի դպրոցներում աշակերտների թիվը մեծ է: Փորձել ենք գտնել այն բոլոր ճանապարհները, որոնցով հնարավոր կլինի անվտանգության նորմերը պահպանելով՝ կազմակեպել դասապրոցեսը»: Փոխքաղաքապետը նաև հավելեց, որ ուսուցիչների դասաժամերը չեն ավելանալու, փոխվելու է դասավանդման մեխանիզմը:

Տիգրան Վիրաբյանն անդրադարձավ նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ կապված խնդիրներին:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում